«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մեկնաբանել է իր հայրենակից Սաուլ Նիգեսի տեղափոխությունը «Ատլետիկոյից» լոնդոնյան ակումբ։
«Սաուլին գիտեմ հավաքականից, մենք նաև ընդհանուր մարզիչ ենք ունեցել, երբ «Ռեալի» ակադեմիայում էինք։ Սաուլը գերազանց ֆուտբոլիստ է։ Նրա որակները համապատասխանում են ԱՊԼ-ի խաղին։ Նա ֆիզիկապես ուժեղ է, շատ լավն է երկրորդ հարկում, ու դա այն է, ինչ պետք է այս լիգա տեղափոխվելուց։
Կօգնե՞մ նրան անգլերեն սովորել։ Հնարավոր ամեն բան կանեմ։ Բայց, եթե նա Կեպայից անգլերեն սովորի, գործերը վատ են։ Սաուլը զվարճալի տղա է։ Գիտեմ, որ նա շատ է սիրում կենդանիներին, ու լավ համալրում կլինի մեր հանդերձարանում»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում «Չելսիի» կայքը։