«Յուվենտուսի» եւ «Զենիթի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն լուսանկար է տեղադրել Թուրինից:
«Բարի գալուստ, սեպտեմբեր: Սպասում եմ Լուիս Սուարեսին», — Instagram-ում գրել է Մարկիզիոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի տրանսֆերը մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսը»: Լրագրող Նիկոլո Սիրան հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի մինչեւ 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը մեկ մրցաշրջանում կկազմի 10 միլիոն եվրո: