«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Բավարիայի» դեմ խաղին (0-1):
«Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը։ Մենք տվեցինք մեր կյանքը ՊՍԺ-ի մարզաշապիկի համար։ Մենք միշտ հպարտությամբ ենք կրելու այն։
Մենք չկարողացանք հաջող կերպով ավարտել անհավատալի տարին, բայց ֆուտբոլը ռևանշի հնարավորություն է տալիս։ Մենք հույս ունենք, որ ակումբը շանս կստանա։
Շնորհակալություն երկրպագուներին հիասքանչ աջակցության համար։ Մենք շարունակում ենք պայքարել։ Առա՛ջ, Փարի՛զ»,-գրել է դի Մարիան Instagram-ում։