Շվեդիայում ընտրել են տարվա լավագույն ֆուտբոլիստին:
2-րդ անգամ անընդմեջ մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը:
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այդ մրցանակին արժանացել է 10 անգամ, իսկ վերջին 3 տարում Զլատանը անմասն է մնացել մրցանակից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լինդելյոֆը մասնակցել է 11 հանդիպման: