«Լոռիի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել որում ասվում է, որ թիմից հետացել է Ուգոչուկվու Իվուն։
«Լոռի» ՖԱ եւ «Ուրարտու» ՖԱ միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, «Լոռիի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվել է «Ուրարտու»։
Իվուն «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին։ Ակումբի կազմում դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։
20-ամյա կիսապաշտպանը «Լոռիի» մարզաշապիկով մասնակցել է 55 հանդիպման, խփել 10 գոլ եւ կատարել 6 գոլային փոխանցում։
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Իվուին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար՝ մաղթելով լավագույնն ապագայում։