«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 3 գոլով աչքի ընկավ Պրիմերայի 13-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում:
Ինչպես հաղորդում է Goal-ի թվիթերյան էջը՝ 32-ամյա արգենտինացու համար այս հեթ-տրիկը արդեն 34-րդն է Լա Լիգայում հանդես գալու ընթացքում:
Այդպիսով, արգենտինացին այս ցուցանիշով հավասարվեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն այժմ խաղում է «Յուվենտուսում»: