Լա Լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ խաղաց «Սելտայի» հետ»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4-1:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսին՝ երկու անգամ աչքի ընկնելով տուգանային հարվածից խփած գոլով, մեկ անգամ էլ՝ 11-մետրանոցից: 4-րդ գոլը հեղինակեց Սերխիո Բուսկեթսը: Հյուրերի կազմում միակ գոլը, կրկին տուգանայինից, խփեց Օլազան:
Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց 25 միավոր և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: