«Ռեյսինգ Փոյնթի» ավտոարշավորդ Սերխիո Պերեսը կարող է մասնակցել Սիլվերսթոնում կայանալից Ֆորմուլա 1-ի 70-ամյակի Գրան-պրիին։
Անգլիայի հանրային առողջապահության կազմակերպությունը հայտնել է, որ մեքսիկացի ավտոարշավորդի ինքնամեկուսացումն ավարտվել է, և եթե նրա թեստի պատասխանը բացասական լինի, նա կարող է վերադառնալ ու մասնակցել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Գրան-պրիին։
Հիշեցնենք, որ Չեկո Պերեսի մոտ Մեծ Բրիտանիայի Գրան-պրիից առաջ կատարված թեստավորման ընթացքում կորոնավիրուս էր հաստատվել։ Նրան փոխարինել էր Նիկո Հյուլկենբերգը։
Հավելենք, որ Սերխիո Պերեսի թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում, նա արդեն վաղը կկարողանա մասնակցել մարզումային արշավներին։