«Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը մնում է թիմում մյուս մրցաշրջանի համար։
Այսօր «Մերսեդեսը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։ Ֆինն մրցարշավորդը հանդես կգա Ֆորմուլա 1-ի վերջին տարիների ամենահաջողակ թիմի կազմում նաև 2021 թվականին։
Վալտերի Բոտտասը պայմանագրի երկարաձգումից հետո Instagram-յան Live-ի ընթացքում հայտնել է, որ շատ ուրախ է «Մերսեդեսում» մնալու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է մնալ այսպիսի թիմում 5 տարի անընդմեջ։ Ես այս տարի շանս ունեմ չեմպիոն դառնալու, ինչը իմ երազանքն է դեռ մանկությունից։ Պայմանագրի երկարաձգումը նշանակում է, որ ես շանս կունենամ նաև 2021-ին»,-ասել է Բոտտասը։
Հավելենք, որ Լյուիս Հեմիլթոնի հետ «Մերսեդեսը» դեռևս համաձայնության չի հասել նոր պայմանագրի շուրջ։