Ավարտվեց Ֆորմուլա-1-ի 2020 թվականի Աշխարհի առաջնությունը։ Վերջին էտապը տեղի ունեցավ Աբու Դաբիում։
Տարվա վերջին Գրան-պրիում հաղթեց «Ռեդ Բուլի» արշավորդ Մաքս Ֆերստապենը։ 2-րդը եզրագիծը հատեց «Մերսեդեսի» արշավորդ Վալտերի Բոտտասը։ 3-րդ տեղը զբաղեցրեց առաջնության չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։
Կոնստրուկտորների պայքարում կարևոր միավորներ վաստացեկին «Մակլարենի» արշավորդներ Կառլոս Սայնսն ու Լանդո Նորիսը։ «Մակլարենը» առաջնությունն ավարտեց 3-րդ տեղով։ Նրանց հաջորդում են «Ռեյսինգ Փոյնթն» ու «Ռենոն»։
Մրցաշրջանի 17 էտապներից հետո արշավորդների պայքարում հաղթեց Լյուիս Հեմիլթոնը։ Նրան հաջորդում են Վալտերի Բոտտասը, Մաքս Ֆերստապենը, Սերխիո Պերեսն ու Դանիել Ռիկարդոն։