«Մերսեդեսը» հայտարարել է բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Այն նախատեսված է 2021 թվականի մրցաշրջանի համար։
Հեմիլթոնը 9-րդ մրցաշրջանն է անցկացնելու «Մերսեդեսի» կազմում։ 8 տարիների ընթացքում նա 6 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Սա ամենահաջողակ համագործակցությունն է Ֆորմուլա 1-ի պատմության մեջ։
Նոր պայմանագրի կարևորագույն կետերից մեկը ավտոսպորտի զարգացմանն ուղված համատեղ բարեգործական հիմնադրամի ստեղծումն է։
Լյուիս Հեմիլթոնը այս մրցաշրջանում «Մերսեդեսի» ղեկին կպայքարի աշխարհի չեմպիոնի ռեկորդային՝ 8-րդ կոչման համար։
— Mercedes-AMG PETRONAS F1 Team (@MercedesAMGF1) February 8, 2021