«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպա Լիգայում «Խետաֆեի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի հաղթենք Եվրոպա Լիգան: Անխուսափելի է, որ կան ուրիշները ևս, որոնք ուզում են նույնը, ինչ մենք, բայց պետք է քայլ առ քայլ գնանք դրան: Վաղը կայանալիք խաղը շատ դժվար է լինելու, ու մենք պետք է մտածենք դրա մասին: Հետո կմտածենք մյուս խաղի մասին, բայց ամեն ինչ վաղվանից է կախված: Պետք է հասցնենք, պետք է ցուցադրենք առաջ գնալու ու հաղթելու մեր ցանկությունը»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
ԵԼ 1/8 եզրափակչում «Ինտերի» ու «Խետաֆեի» միջև խաղը կկայանա օգոստոսի 5-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: