Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան համաճարակով պայմանավորված կքննարկի Բուլղարիայի Սոֆիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնության կարգավիճակի հարցը:
Ֆեդերացիայի նախագահ Չո Չուգն Վոնը, ազգային ասոցիացիաներին նամակով տեղեկացրել է, որ առաջիկայում խնդրի առթիվ կգումարվի խորհրդի նիստ։
Սոֆիան միջոցառման մասնակիցներին պետք է հյուրընկալեր առաջիկա հոկտեմբերի 14-18-ը: Կանադայի ֆեդերացիան արդեն տեղեկացրել է, որ COVID-19- ի պատճառով իրենք մարզիկներ չեն գործուղի, իսկ Բուլղարիան երկշաբաթյա կարանտին է պահանջում երկիր ժամանողների համար: Այն թիմերը, որոնք կորոշեն մասնակցել առաջնությանը , մրցավայր պետք է ժամանեն սեպտեմբերի 30-ից ոչ ուշ։