Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունն ավարտվել է մեծ սկանդալով։
Եզրափակիչում Կոսովոյից 8-ամյա Վալինա Ֆետիուն պարտվել իր մրցակցուհի սերբ Նինա Սավիչին, ինչին ոչ ադեկվատ կերպով է արձագանքել նրա մարզիչ և հայր Վալմիր Ֆետիուն։
Աղջիկը պարտությունից հետո արտասվել է, սակայն մարզչի աջակցության փոխարեն մարդկանց աչքի առաջ նրանից ապտակ է ստացել։
Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Եվրոպայի թաեքվոնդոյի ֆեդերացիան 6 ամսով որակազրկել է Վալմիրին ագրեսիվ պահվածքի համար։
Ինքը՝ մարզիչը, ասել է, որ ապտակը տրվել է «միայն երեխային հանգստացնելու համար» այն բանից հետո, երբ նա եզրափակիչում պարտվել է սերբ մրցակցին։