Քաթարը ներկայացնող «Ալ-Դուխաիլ» ակումբի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է վերադառնալ Ա սերիա, հաղորդում է La Gazetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ Մանջուկիչը կարող է տեղափոխվել «Ինտեր», եթե «ներաձուրիների» գլխավոր մարզչի պաշտոնում տեղի ունենա փոփոխություն ու թիմը գլխավորի Մասիմիլիանո Ալեգրին:
Ավելի վաղ Ալեգրին ու Մանջուկիչը միմյանց հետ աշխատել են «Յուվենթուսում»:
Հիշեցնենք, որ Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ֆիորենտինան»: