«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ԱՊԼ-ի 12-րդ տուրում կայանալիք խաղի մասին:
«Դա կարևոր խաղ է, ինչպես և մնացած բոլորը: Հանդիպումը շատ ավելի առանձնահատուկ է դառնում, քանի որ երկու թիմերը պայքարում են առաջին հորիզոնականի համար:
Մենք պետք է զգույշ լինենք՝ խաղալով մեծագույն թիմի դեմ, որին շատ լավ ենք ճանաչում: Նրանք էլ մեզ լավ գիտեն: Մենք պետք է կենտրոնանանք խաղի վրա, որպեսզի լավ գործենք ու փորձենք հաղթել:
Դա խաղ է, որը 6 միավոր արժե: Մենք անցած տարի արդեն լավ փորձ ունեցել ենք «Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայում ու ԱՊԼ-ում:
Հուսով եմ՝ մեր երկրպագուները կդառնան 12-րդ խաղացողն ու կկարողանան ամբողջ խաղի ընթացքում աջակցել մեզ: Խաղադաշտում մենք կձգտենք անել ամեն հնարավորը», — Ֆիրմինոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: