«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն կարող է շարունակել կարիերան իտալական Ա Սերիայում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Միլանը»: «Ռոսոնները» պատրաստ են մոտ ժամանակներս առաջարկով դիմել անգլիական ակումբին:
Օրյեն «Տոտենհեմում» է հանդես գալիս 2017 թվականից:




























































