«Պերսեպոլիսի» պաշտպան Սերժ Օրյեն Իրանում գտնվելու ընթացքում վարակվել է հեպատիտ B-ով և մոտ վեց ամիս չի կարող մասնակցել ակումբի մարզումներին ու խաղերին։
Ինչպես հաղորդում է L’Équipe-ը՝ հղում անելով Իրանի ֆուտբոլի ֆեդերացիային (FFIRI), վերջինս մտահոգություն է հայտնել հիվանդության հնարավոր տարածման վերաբերյալ։
«Պարոն Օրյեին ժամանակավորապես արգելվում է մասնակցել որևէ ֆուտբոլային գործունեության, այդ թվում՝ ակումբային մարզումներին, մինչև հետագա ցուցումներ ստանալը», — նշված է FFIRI-ի պաշտոնական հայտարարությունում։
32-ամյա Օրյեն «Պերսեպոլիս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ «Գալաթասարայից» հեռանալուց մեկ տարի անց։




























































