Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/2027 թվականների մրցաշրջանի 3-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացավ «Արսենալ» — «Չելսի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց գործող չեմպիոնի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն երկրորդ րոպեին բացեց հյուրերի նորեկ Մորգան Ռոջերսը։ 25-րդ րոպեին լուսատախտակին հաշվի հավասարությունը վերականգնեց Կայ Հավերցը։
50-րդ րոպեին տանտերերի ավագ Մարտին Էդեգորը ձևակերպեց վերջնական հաշիվը։
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակած 9 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով նույնքան միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթիին»․ «Չելսին» 6 միավորով հանգրվանել է 4-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































