Մոսկվակի «Սպարտակը» մոտ է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեին ձեռք բերելուն: 27-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ մոսկովյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, տեղեկացնում է Metaratings.ru-ն:
Նշվում է, որ Օրյեն նախատեսում է տարեկան 3.4 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Կողմերն այժմ քննարկում հնարավոր գործարքը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել խաղացողին: Վերջինս նույնպես ցանկանում է փոխել թիմը ` ավելի շատ խաղային պրակտիկա ստանալու համար: