Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ փայլուն խաղ անցկացրեց՝ 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով «Վալենսիայի» նկատմամբ։
Հյուրերի կազմում աչքի ըկան Յամալն ու Ֆերմինը՝ առաջին խաղակեսում, իսկ երկրորդում հաշիվն էլ ավելի խոշոր դարձրեցին Ռաֆինյան, Պեդրին և Յամալը, ով դուբլ ձևակերպեց այս խաղում։
Վերջինս իր 6-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում, իսկ ահա թիմի նորեկ Գորդոնն արդեն 4 գոլային փոխանցում ունի իր ակտիվում։ Ֆերմինը ևս շարունակում է փայլել․ նա արդեն 6 արդյունավետ գործողություն է կատարել՝ 4+2։ Յամալը ևս 4-րդ գոլը գրանցեց այս մրցաշրջանում։
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան չի կարողացել շարունակել հանդիպումը առաջին խաղակեսում։ Խաղային դրվագներից մեկում՝ անկյունայինի խաղարկման ժամանակ, նա բախվել է իր թիմակից Ռոդրի Էռնանդեսի հետ։ Բախումից հետո Ռոդրին անմիջապես ներողություն է խնդրել Գարսիայից։ Ստացած վնասվածքի պատճառով Էրիկ Գարսիան ստիպված է եղել լքել խաղադաշտը, և նրան փոխարինել է Ժյուլ Կունդեն։
4-րդ անընդմեջ հաղթանակից հետո Ֆլիկի թիմը 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վալենսիան» 1 միավորով եզրափակում է աղյուսակը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին
























































