«Միլանը» դեռ քննարկում է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Իտալական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց նրանց խանգարում է ֆուտբոլիստի բարձր գինը: Անգլիական ակումբը իր պաշտպանի համար պահանջում է 23 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ տրանսֆերային արժեքի պատճառով միլանյան թիմ ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի նաև ռուս հարձակվող Ալեքսեյ Միրանչուկը: