Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Շիրակը» ընդունեց «Սարդարապատին» և հաղթեց 2:0 հաշվով:
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Միսակյանն ու Մեսսամբան։
«Շիրակը» 3-րդ հաղթանակը տոնեց մրցաշրջանում, իսկ «Սարդարապատը» կրեց առաջին պարտությունը։ Գյումրեցիները 10 միավոր ունեն և հավասարվեցին այսօրվա մրցակիցներին միավորների քանակով․ «Սարդարապատը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Թիմերը կիսում են 5-6-րդ տեղերը։
Հաջորդ տուրում «Շիրակը» կհյուրընկալվի «Փյունիկին», իսկ «Սարդարապատը» սեփական հարկի տակ սեպտեմբերի 9-ին ուժերը կչափի նույն «Փյունիկի» հետ, բայց արդեն հետաձգված հանդիպման շրջանակում։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































