Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին»․ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը չգտան մրցակիցների դարպասների բանալիները։ Երկրորդ խաղակեսում, 69-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ալֆաջիո Սիսեն՝ խփելով իր երկրորդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։
Մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից առաջ թուրինյան ակումբը կարողացավ վերջապես գրավել Մենյանի դարպասը․ ավելացված ժամանակում աչքի ընկավ Գատին։
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» և «Միլանը» 7-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղերն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

























































