«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Չելսիի» դեմ խաղի մասին: «Արսենալը» հաղթեց 2-1 հաշվով։
«Ես շատ հիասթափված էի, թե ինչպես բաց թողեցինք գոլը: Մենք խոսեցինք դրա մասին: Հարգանքներս մեր մրցակիցներին, ինչպես նաև Մորգան Ռոջերսին՝ իրացնելու համար հնարավորությունը: Բայց մեր արձագանքը և ելույթը՝ դա հուզիչ էր», — մասնագետի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
«Առաջին րոպեից մինչև վերջինը մեծ հաճույք էր դիտել մեր թիմի խաղը և պայքարը՝ ցուցադրելով հանգստություն, բնավորություն և ստեղծելով մշտական սպառնալիք: Կային մի քանի լավ անհատական դրվագներ։
Մարզադաշտում մթնոլորտը անհավանական էր՝ դա ինչ-որ յուրահատուկ բան էր: Դա մեր խաղի մեկ այլ մակարդակ էր: Ավելի շատ դինամիզմ, սպառնալիք, կենտրոնացում և ագրեսիա հարձակման մեջ․ դուք այսօր ամեն ինչ տեսաք»։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ «Արսենալը» լուրջ ազդանշան է ուղարկել իր մրցակիցներին այս խաղով, Արտետան պատասխանեց.
«Այո: Ես իսկապես վայելեցի այս հանդիպումը: Անկեղծ ասած, թիմի խաղը և պայքարը դիտելը առաջին րոպեից մինչև վերջինը անհավանական հաճույք էր»։
«Արսենալը» ինը միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ հավասարվելով «Մանչեսթեր Սիթիին»։

























































