Գերմանական «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, տեղեկացնում է The Sun-ը:
20-ամյա պաշտպանի համար լիվերպուլյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Նդիկան 2018-ին էր «Օսերից» տեղափոխվել «Այնտրախտ»: Տրանսֆերի արժեքը այն ժամանակ կազմել էր 5.5 միլիոն եվրո:
Պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Արսենալը», որը 25 միլիոն եվրո էր պատրաստ վճարել Նդիկայի դիմաց:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Նդիկան անցկացրել է 22 հանդիպում ու դարձել ՝ 1 գոլի և 1գոլային փոխանցման հեղինակ: