Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը հաղորդել է, որ հետաքրքրված է ԱՊԼ տեղափոխությամբ։
«Ես «ոչ» չէի ասի Պրեմիեր լիգային։ Ինձ դուր է գալիս ԱՊԼ խաղերը դիտելը, սիրում էի այնտեղ խաղալը։ Ինձ շատ է օգնել այն, որ մարզվել եմ թոփ-մակարդակի խաղացողների հետ։ Չգիտեմ՝ հետո ինչ կլինի։ Բայց չեմ ասի, թե չէի ուզի Անգլիայում խաղալ։ Այն, վստահաբար, իմ ամենասիրած առաջնություններից մեկն է»,- Բոատենգի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Բոատենգը «Բավարիա» էր տեղափոխվել 2011-ի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»։