«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կմնա մյունխենյան թիմում, հաղորդում է Kicker-ը։
31-ամյա պաշտպանը մեծ մասնակցություն է ունեցել «Բավարիայի» վերջին 8 տարիների չեմպիոնությանը։ Չնայած նրա հեռանալու մասին խոսակցություններին՝ Բոատենգը կմնա Մյունխենում։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս։ Բոատենգը մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը կմնա «Բավարիայում»։
Բոատենգը Նիկո Կովաչի ղեկավարության շրջանում կորցրել էր տեղը թիմի մեկնարկային կազմում, մինչդեռ Հանս-Դիտեր Ֆլիկի օրոք նա վերադարձավ թիմի մեկնարկային կազմ։