«Լիոնի» ղեկավարությունը տեղյակ չեն եղել, որ թիմի նորեկ Ջերոմ Բոատենգը օրենքի հետ խնդիրներ ունի։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ջերոմը, որը «Լիոն» տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով, նոր ակումբին չի տեղեկացրել դատական գործընթացի մասին։ Նշվում է, որ դեռևս հայտնի չէ՝ ակումբը ինչ կձեռնարկի ֆուտբոլիստի հանդեպ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեղադրվում է 2018 թվականին նախկին ընկերուհուն ծեծելու մեջ, ինչի պատճառով դատարանի վճռով՝ 1,8 մլն եվրո կվճարի տուժողին։