Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իր յութուբյան ալիքի տեսանյութում պատասխանել է հետևորդների հարցերին։
Հետևորդ․ 11 սիրելի ֆուտբոլիստնե՞րը։
Բենզեմա․ «Ռեալի» կազմը։
Հետևորդ․ Մտածո՞ւմ ես «Ոսկե գնդակի» մասին։
Բենզեմա․ Իհարկե, ամբողջ ժամանակ՝ սկսած մանկությունից։ Բայց դա այն չէ, ինչն ինձ խենթացնում է ամեն օր։ «Ոսկե գնդակի» մասին հարցը միշտ պտտվում է օդում, եթե դու պրոֆեսիոնալ խաղացող ես ու մրցունակ ես։
Հետևորդ․ 5 լավագույն դրիբլերնե՞րը։
Բենզեմա․ Նեյմար, և հաշվարկն ավարտված է։
Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից, իսկ ավելի վաղ խաղացել է «Լիոնում»․ նա այդ ակումբի սան է։