Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցում է «Նոայի» հետ: Ավարտվել է հանդիպման առաջին խաղակեսը և տանտերերը 2-0 հաշվով հաղթում են մրցակցին։
Հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը գրավեց «Նոայի» դարպասը:
Խաղակեսի ավարտից առաջ տանտերերի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։
Զուգահեռ ընթացող խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ մրցում է «Ալաշկերտի» հետ: Այդտեղ հաշիվը հավասար է՝ 1-1։
Հանդիպման 20-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին գրավեց «Շիրակի» դարպասը:
Հանդիպման 34-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք, որը անվրեպ իրացրեց Մորի Կոնեն։