«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը մեկնաբանել է երեկ ԱՊԼ-ի շրջանակում «Արսենալից» կրած 1-2 հաշվով պարտությունը։
«Միավոների քանակի ռեկորդը նպատակ չի եղել մեզ համար, եթե լինեմ անկեղծ։ Դու սկսում ես մտածել․ «Մենք կարող ենք շրջանցել ռեկորդը», ու դա լավ է, սակայն եթե չի ստացվում միևնույն է ամեն ինչ լավ է։
Ամենակարևորը մեր նպատակներն են։ Մենք խաղում էինք, որպեսզի չեմպիոն դառնանք։ Դա էր մեր գլխավոր նպատակն ու մենք դա արել ենք»,-Ալիսոնի խոսքն է մեջբերում Goal-ը։
Մնացած բոլոր խաղերում հաղթելու դեպքում «Լիվերպուլը» կարող է վաստակել 99 միավոր։