ԱՊԼ 36-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Նյուքասլին» ու 3-1 հաշվով հաղթանակ տոնեց։
Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Սոն Հին-Մինը։ Տանտերերը միայն երկրորդ կեսի սկզբնամասում կարողացան հավասարեցնել հաշիվը․ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիչին։ 4 րոպե անց, սակայն, Հարի Քեյնը վերականգնեց լոնդոնցիների առավելությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին դուբլ ձևակերպեց։
Այս խաղից հետո լոնդոնցիները 55 միավորով բարձրացան 7-րդ հորիզոնական, իսկ «Նյուքասլը» 43 միավորով 13-րդ տեղում է։