«Ռեալը» Լա լիգայի 2019/20 թվականի խաղարկությունում հեռահար հարվածից գոլ չի ընդունել սեփական դարպասը։ Այս մասին հայտնում է Opta-ն։
«Ռեալը» առաջին թիմն է 2003/04 թվականների խաղարկությունից ի վեր, որը նման ցուցանիշ է գրանցում։ Հենց այդ տարվանից է գործի դրվել վիճակագրական այս համակարգը։
Ընդհանուր առմամբ «Ռեալի» դարպասին հեռու տարածությունից կատարվել է 28 հարված։ Դրանցից 24-ը հետ է մղել Տիբո Կուրտուան, 4-ը՝ Ալֆոնս Արեոլան։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքով Տիբո Կուրտուան նվաճեց Զամոռայի մրցանակը, որը տրվում է ամենաքիչ գնդակ ընդունած դարպասապահին։