«Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարն այս մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել:
Նա Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում և Չեմպիոնների լիգայում ևս 7 հանդիպում: Հիշեցնենք, որ 2018-ին «Աթլետիկոն» Լեմարի համար վճարեց 70 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանից հետո Լեմարը կարող է լքել մադրիդյան ակումբը։ «Աթլետիկոն» նրա տրանսֆերի վաճառքից ցանկանում է ստանալ 24 միլիոն եվրո: