Մադրիդի «Աթլետիկոն» չի պատրաստվում հրաժարվել թիմի կիսապաշտպան Տոմա Լեմարից, տեղեկացնում է As-ը:
24-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, սակայն, մադրիդյան ակումբի ղեկավարները դեմ են տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լեմարը մասնակցել է 18 հանդիպման:
Հավելենք, որ «Ռոման» նույնպես պայքարում է Լեմարի համար: