Կիսապաշտպան Տոմա Լեմարը մոտ է «Ատլետիկոյից» հեռանալուն ու ֆուտբոլիստին ձեռք բերելու հավակնորդները ավելի ու ավելի են շատանում։
El Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ «Ռոման» ուզում է գնման իրավունքով երկար ժամանակով վարձակալել կիսապաշտպանին։
24-ամյա ֆուտբոլիստն այլևս տեղ չի գտնում թիմի գլխավոր մարզիչԴիեգո Սիմեոնեի թիմի մեկնարկային կազմում, ընթացիկ մրցաշրջանում Լեմարն այդպես էլ իր գոլերով ոչ մի խաղի հաշիվ չբացեց ու չդարձավ ոչ մի արդյունավետ փոխանցման հեղինակ։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ «Ատլետիկոն» պատրաստվում է ամռանը բաժանվել կիսապաշտպանից։
Լեմարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։