Դաքարում նախատեսված 2022թ․-ի պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026թ․: Այս մասին որոշվել է հուլիսի 15-ին կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստում:
Առաջարկն արել է Սենեգալի նախագահ Մակի Սալլեմը։ ՄՕԿ Նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ օլիմպիական ամառային խաղերը եկող տարի անպայման տեղի կունենան և պատանեկան ստուգատեսը չի առնչվում Տոկիոյի խաղերի անցկացման հետ։ Դաքարի խաղերի հետաձգման որոշման հիմնական պատճառն այն է, որ գործնականում անհնար կլինի երեք տարվա ընթացքում հինգ միջոցառում կազմակերպել: