Այն, ինչ կատարվեց անվանի ըմբիշ , օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանի հանդեպ, տհաճ է և անցանկալի: Այս մասին ասվում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
«Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ, ամենաբարձր հարթակներում, պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթանակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Այդուհանդերձ, ՀԸՖ-ն ընդծում է, որ իրենք դատապարտում են յուրաքանչյուր բռնություն, սակայն աներկբա է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը: