«Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Բարձրագույն խմբի 8-րդ տուրում երևանյան թիմը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»:
Խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը ամփոփել է կայացած հանդիպումը.
«Մարտական խաղ ստացվեց, խաղադաշտի ամեն հատվածում կոշտ պայքար էր ընթանում:
Տղաները ընդունեցին խաղը, դիմացան, գոլ խփեցին: Կարելի է ասել՝ վերահսկում էին խաղը: Մենք կարողացանք խաղը հանգիստ հասցնել ավարտին»: