Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրը։ Մոսկվայում «Լոկոմոտիվը» ընդունել է «Յուվենտուսին»։
Հանդիպման 3-րդ րոպեին թուրինցիները տուգանային հարվածի իրավունք են վաստակել։ Այն իրացրել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացու հարվածից հետո կոպիկ սխալ է թույլ տվել «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլյերմեն, ինչից հետո էլ Աարոն Ռեմսին բացել է հանդիպման հաշիվը։