Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ձմռանը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է պահել ֆուտբոլիստին։ Ինքը՝ Ջական մտահոգություններ ունի, որ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ քիչ խաղաժամանակ է ստանալու։ Օրեր առաջ Ունաի Էմերին զրկեց նրան թիմի ավագի պարտականություններից։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ (2-2) տնային խաղում Ջական կոնֆլիկտի մեջ էր մտել երկրպագուների հետ։ Փոխարինվելուց հետո «զինագործների» երկրպագուները սուլել էին Ջակային, ինչին ի պատասխան ֆուտբոլիստը մատերով փակել էր իր ականջները։