Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է փոխել VAR համակարգի օգտագործման մոտեցումը։
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ակումբների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է VAR-ի աշխատանքի հնարավոր բարելավումը: Մասնավորապես, կա տարբերակ, որի դեպքում մարզիչները իրավունք կստանան խնդրել վիդեոկրկնություն, ինչպես այլ մարզաձևերում (օրինակ՝ վոլեյբոլ)։
Ընդ որում, The Telegraph-ի տվյալներով, առայժմ անհասկանալի է, թե որքան արմատական կլինեն փոփոխությունները: