Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհի» միջև խաղի ժամանակ զավեշտալի պատճառով չի աշխատել VAR համակարգը:
Sportbible-ը հայտնում է, որ մրցավարը ցանկացել է օգտվել վիդեոօգնականից վիճելի դրվագը ստուգելու համար, սակայն համակարգը չի աշխատել: Քննությունից հետո պարզվել է, որ մարզադաշտի աշխատակիցը անջատել է VAR–ի սարքավորումների մի մասը՝ բջջային հեռախոսը լիցքավորելու համար:
Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ալ Նասրայի»: