«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծիք է հայտնել Ժոզե Մոուրինյուի՝ մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հավանականության մասին:
«Ես կարող եմ պատկերացնել Մոուրինյուին Գերմանիայում: Նա շատ հաճախ էր ինձ հարցնում «Բավարիայի» ու գերմանական ֆուտբոլի մասին: Նա դեռ չի աշխատել Բունդեսլիգայում, ուստի ես շատ լավ եմ պատկերացնում նրան այս լիգայում: Ժոզեն գիտի առաջնության գրեթե յուրաքանչյուր խաղացողի, անգամ՝ ամենափոքր ակումբից: Բացի դրանից, նա դեռ այն ժամանակ գերմաներեն էր սովորել», — Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերել Sport1-ը՝ հղում անելով Bild-ին:
Պորտուգալացի մասնագետը 2018-ի դեկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» և շարունակում է մնալ առանց աշխատանքի: