ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվան մեկնաբանել է մրցաշրջանի ավարտին փարիզյան թիմից հեռանալը.
«Սա առանձնահատուկ պահ է ինձ համար:Երկրպագուները հարցնում էին՝ արդյոք կարո՞ղ եմ մնալ, բայց սա իմ որոշումը չէ:
Հիմա այս թեմայով խոսելու ժամանակը չէ: Ավելի ուշ կխոսենք այդ մասին: Ես չէի ցանկանում հեռանալ, բայց որոշումն արդեն կայացված է: Ես հարգում եմ այդ որոշումը ու կհարգեմ մինչև վերջ: Այլևս ոչ մի խոսակցություն իմ ապագայի մասին»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Բրազիլացին ՊՍԺ-ի կազմում կմասնակցի Չեմպիոնների լիգայի հանդիպումներին, ինչից հետո կհեռանա, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է:
Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականի ամռանը «Միլանից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 42 մլն եվրո: Փարիզյան ակումբի կազմում նա 310 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ի հետ նա 6 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: