«Չելսիի» պաշտպան Տյագո Սիլվան արձգանքել է Ֆրենկ Լեմպարդի՝ լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացմանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ դուք ու ձեր շտաբն արել եք ինձ հմար գալուս օրվանից ի վեր։ Ինչպես արդեն ասել եմ, թվում է, թե միասին 10 տարի աշխատել ենք։ Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ, լեգե՛նդ»,-գրել է 36-ամյա բրազիլացին ինստագրամյան իր էջում։ Նա Լոնդոն էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։
Լեմպարդը, որի հեռացման մասին «Չելսին» հայտարարեց հունվարի 25-ին, թիմի գլխավոր մարզիչ նշանակվել էր 2019-ի հուլիսին։
Посмотреть эту публикацию в Instagram