Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վերհիշել է «ազնվականների» փառահեղ ժամանակաշրջանը, երբ ակումբի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն էր։
«Ես լոնդոնյան թիմի կազմում հանդես եմ եկել 13 տարի։ Երբ ակումբ եկավ Աբրամովիչը, բոլորը պնդում էին, թե մենք պարզապես գնել ենք չեմպիոնական տիտղոսը։ Բայց իրականում մենք պետք է խաղադաշտում հաղթեինք «Մանչեսթեր Յունայթեդին», որի կազմում հանդես էին գալիս Ռունին, Սքոուլզը, Բեքհեմը և այլ մեծագույն աստղեր։
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին։ Եվ մեզ հաջողվեց դա անել «Չելսիում»», — անգլիացու խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ «Չելսիի» մարզաշապիկով Լեմպարդը երեք անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը և հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։




























































