Ամփոփվել է իսպանական Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում մրցավարների գործունեությունը։
MisterChip-ի Twitter-ում հրապարակված տվյալների համաձայն, «Ռեալը», որը դարձավ առաջնության չեմպիոն, առավելագույն օգուտն է քաղել մրցավարների որոշումներից: Այս ցուցանիշով առաջին հնգյակում են նաև «Աթլետիկոն», «Սելտան», «Սևիլիան» և «Վիլյառեալը»:
«Բարսելոնան», որը «Ռեալի» հիմնական մրցակիցն էր և ավարտեց մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում, այս ցուցանիշով 15-րդ տեղում է:
Հաշվարկելիս հաշվի են առնվել նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածները, հեռացումները, դեղին քարտերը և այլ ցուցանիշներ:
👉 El Real Madrid ha terminado La Liga 2019-20 como el equipo con mejores números arbitrales del campeonato.
— MisterChip (Alexis) (@2010MisterChip) July 21, 2020
👉 El Barcelona acaba con saldo negativo en las tres principales estadísticas arbitrales (penaltis, expulsiones y tarjetas) por primera vez desde la temporada 1995-96. pic.twitter.com/BZI8e2lwGp