«Ատալանտան» հրաժարվել է հարձակվող Դուվան Սապատայի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուսին» վաճառելու մտքից:
Calciomercato-ի հաղորդմամբ, «Յուվեի»՝ 30 մլն եվրոյանոց առաջարկը մերժվել է: Նախորդ շաբաթ 29-ամյա կոլումբիացու համար այլ երկրից առաջարկվել է 50 մլն եվրո, սակայն առաջարկը կրկին մերժվել է:
Այս պատասխանով «Ատալանտան» հասկացրել է, որ չի ցանկանում հրաժարվել առաջատարներից և մյուս մրցաշրջանում պայքարելու է չեմպիոնության համար:




























































